Օբաման Նյու Յորքը աղետի գոտի է հայտարարել
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորք նահանգը հայտարարել է աղետի գոտի՝ կապված Արևելյան ափերին մոլեգնող «Սենդի» փոթորկի հետ: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները. փոխանցում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ի արևելյան ափերին վրա հասած «Սենդի» փոթորիկը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատմանը. այս պահին 5.7 մլն մարդ մնացել է առանց լույս: Վթարային անջատումներ են եղել ավելի քան 10 նահանգներում, որոնց թվում են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Կոնեկտիկուտը, Մերիլենդը, Մասաչուսեթսը, Մեյնը, Նյու Հեմփշիրն ու Հյուսիսային Կարոլինան:
Նյու Յորքի իշխանությունները ստիպված են եղել հիվանդանոցներից տարհանել 200 հիվանդի. հաղորդում է գործակալությունը:
Ներկա պահին զոհերի թիվն ԱՄՆ-ում և Կանադայում հասնում է 17-ի: Զոհերի ամենաշատ քանակը գրանցվել է Նյու Յորքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)