Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Այս տարի մեծացել են պետական բյուջեի եկամուտները. Ֆինանսների նախարարություն

Վերջին լուրեր

2012թ.-ի առաջին ինն ամիսների պետական բյուջեի եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 7.4%-ով կամ 45.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը՝ այլ եկամուտների, 0.6%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 628.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 100% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.7% ով կամ 50.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 534.1 մլրդ դրամ, որի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 33.3 մլրդ դրամ:

2012 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 65.7 մլրդ դրամ եկամտահարկ՝ ապահովելով հարկերի և տուրքերի 12.3%-ը և 11.3%-ով կամ 6.7 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 30.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.8%-ը և 13.4%-ով (3.6 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:

Այս տարվա ինն ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 17.1 մլրդ դրամ պետական տուրքեր՝ կազմելով իննամսյա ծրագրի 109.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 6.1% ով կամ 985.2 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 11.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ՝ ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 25%-ով (3.9 մլրդ դրամով)՝ պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 17.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 88%-ով (8.1 մլրդ դրամով):
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.7 մլրդ դրամի այլ հարկեր՝ կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը:

Մասնավորապես՝ 4.3 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 2.2 մլրդ դրամ՝ ճանապարհային վճարները, 328.6 մլն դրամ՝ կոնցեսիոն վճարը, 306.7 մլն դրամ՝ հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 286 մլն դրամ՝ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 13.9 մլն դրամ՝ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 1.4 մլրդ դրամ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ այլ հարկերը նվազել են 28.4%-ով կամ 3.4 մլրդ դրամով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 94 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 1.5% կամ 1.4 մլրդ դրամ:

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 4.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ գերազանցելով իննամսյա ծրագրով նախատեսված ցուցանիշը 48.2%-ով: Մասնավորապես՝ 1.5 մլրդ դրամ է ստացվել պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում՝ կազմելով ինն ամսվա ծրագրով նախատեսվածի 67.9%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պաշտոնական դրամաշնորհները գերազանցել են իննամսյա ծրագիրը 4.4 անգամ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2.1 մլրդ դրամ տրամադրվել է Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրի» շրջանակներում, որն իննամսյա ծրագրում նախատեսված չէ:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել է նաև ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված 615.9 մլն դրամ դրամաշնորհը, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը:

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 34.1 մլրդ դրամ՝ 16.2%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների ծրագրի գերազանցումը կազմել է 27.8%, որն ապահովվել է բոլոր եկամտատեսակների հաշվին:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 457.7 մլն դրամ և 7.1% ով գերազանցել ծրագիրը:

Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 3.7 մլրդ դրամ կամ գերազանցել են իննամսյա ծրագրային ցուցանիշը 353.1%-ով, իսկ իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները` համապատասխանաբար 847.6 մլն դրամ կամ 22.2%:

Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 3.9 մլրդ դրամ՝ 32%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը և 11.1%-ով` 2011 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:

Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 108.5 մլն դրամ՝ 36.1%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային:

Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 5.7 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից՝ կազմելով իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 107.4%-ը և 29.7%-ով կամ 1.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 19.1 մլրդ դրամ՝ կազմելով իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 101%-ը (իսկ առանց արտաբյուջետային միջոցների՝ 103.4%-ը)՝ 14.7%-ով կամ 2.4 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 11.6% ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց մուտքերի աճով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված