Լոնդոնը հիասթափված է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգթոնն իր հիասթափությունն է հայտնել այն հարցում, որ Ուկրաինան այս ընտրություններում կորցրեց իր հնարավորությունը՝ ապացուցելու, որ ինքն առաջնորդվում է ժողովրդավարական սկզբունքներով, հաղորդում է Риа Новости-ն: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ նոր ձևավորվող իշխանությունը կկարողանա ստեղծել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող կայուն կառույցներ:
«Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները հիասթափություն դարձան: Չնայած քվեարկողներին ընտրության լայն հնարավորություն էր տրվել, միջազգային դիտորդները հայտնում են, որ այդ ընտրությունը սահմանափակված է եղել մասնավորապես ԶԼՄ-ների կողմից անհավասար լուսաբանման, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ-ղեկավարների բացակայության պատճառով»,– նշված է նախարարի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)