Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Կիրականացվեն ռոտավիրուսային պատվաստումներ

Վերջին լուրեր

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը՝ առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

Այս նկատառումով նոյեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներով:

Ընդհանուր առմամբ, ռոտավիրուսները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով փորլուծությունների հիմնական պատճառ են՝ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում են ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման և մոտ 0.5 միլիոն մահվան դեպք, ինչպես նաև մոտ 114 միլիոն ռոտավիրուսային վարակի էպիզոդ: Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչև 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում և փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով: Պարզվում է, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանն առնվազն մեկ անգամ ռոտավիրուսներով վարակվում և հիվանդանում է:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Գնահատումները և հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրներում երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերը հիմնականում պաշտոնական վիճակագրությամբ չեն ներկայացվում, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններին: Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչև 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2-05, այսինքն՝ մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան առնվազն 40 մահվան դեպք:

Աշխարհում ռոտավիրուսային վարակի տարածվածությունը ցույց է տալիս, որ միայն խմելու ջրի անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը բավարար չեն ռոտավիրուսային փորլուծությունների վերահսկման համար: Սա հասկանալի է, քանի որ ռոտավիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում և կարող են պահպանվել ամիսներ շարունակ: Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է կղանքաբերանային ճանապարհով: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որին հաջորդում է սուր փորլուծությունը, բարձր ջերմությունը, փսխումը: Ջրային լուծը սովորաբար ինքնաբուժվում է 3-7 օրվա ընթացքում, սակայն կարող է ավելի երկարել: Միաժամանակ, ռոտավիրուսներն այլ փորլուծությունների համեմատությամբ համարվում են բարձր ռիսկային՝ ջրազրկման և հոսպիտալացման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածության մակարդակը, ընդհանուր առմամբ, համընկնում է միջազգային վիճակագրական ցուցանիշներին: Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը հասկանալու համար 2009 թվականի փետրվարից Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացվում է լուծով հիվանդ երեխաների նպատակային հսկողություն և, այդ տվյալների համաձայն, նշված հիվանդանոցներում փորլուծությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ հաստատվել է ռոտավիրուսային վարակը: Սա տարեկան միջին ցուցանիշն է, իսկ սեզոնային բարձրացումների ընթացքում, որը դիտվում է հունվար-ապրիլ ամիսներին, այն կարող է հասնել մինչև 70 տոկոսի: Ռոտավիրուսային վարակով հիվանդ երեխաների տարիքային կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գրեթե հավասարաչափ է բաշխված 6-12 ամսական, 12-24 ամսական և 2-5 տարեկան տարիքային խմբերում՝ 27- 40 տոկոս: Ռոտավիրուսային վարակը տարածված է նաև հանրապետության մարզերում: Այսպես՝ 2011 թվականին հանրապետության մարզերից դետքային հսկողության համակարգում ընդգրկված ռոտավիրուսային վարակով մինչև 5 տարեկան երեխաները կազմել են մարզերից փորլուծությամբ հոսպիտալացված երեխաների 26- 33 տոկոսը:

Հանրապետությունում շրջանառող ռոտավիրուսների շճատիպերը պարզելու, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների որակը վերահսկելու նպատակով դետքային հսկողության մեջ ընդգրկված հիվանդների նմուշներն ուղարկվել են Բելառուսի վերազգային լաբորատորիա: Արդյունքում՝ մեր երկրում ռոտավիրուսային վարակների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունները այլ երկրների արդյունքների համեմատությամբ բավականին բարձր առանձնահատկություն և զգայունություն ունեն:

Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում շրջանառում են ռոտավիրուսների G1P8 և G4P8 շճատիպային համակցությունները: Հարկ է նշել, որ այս համակցությունը հենց մտնում է բելգիական Ռոտարիքս արտադրական անվամբ ռոտավիրուսային պատվաստանյութի բաղադրության մեջ: Վերջինս հեղուկ պատվաստանյութ է, որը ներկայացվում է հատուկ պարկուճով և նախատեսված է բերանային ներմուծման համար: 1 պարկուճը համարվում է 1 դեղաչափ՝ 1.5մլ հեղուկ: Հայաստանում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով՝ 6 և 12 շաբաթականում, օրացուցային այլ պատվաստումների հետ միասին:

Միաժամանակ, ռոտավիրուսային պատվաստումներն ունեն որոշակի առանձնահատկություն: Եթե այլ պատվաստումներից ուշացումների դեպքում թույլատրվում է շարունակել երեխայի պատվաստումները՝ ըստ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նվագների, ապա ռոտավիրուսային պատվաստումների դեպքում առաջին դեղաչափը 15 շաբաթից հետո այլևս չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո: Ռոտավիրուսային պատվաստումների համար հակացուցումների ցանկը շատ փոքր է, մասնավորապես՝

• գերզգայունություն ռոտավիրուսային պատվաստման նախորդ դեղաչափից հետո

• աղիների անանցանելիության առկայություն մինչև պատվաստման օրը

• ռոտավիրուսային պատվաստումը պետք է հետաձգել, եթե առկա է լուծ և ռեհիդրատացիոն թերապիայի կարիք կա:

Հարկ է նշել, որ թեթև հիվանդությունը, ինչպիսին է վերին շնչուղիների վարակը, հակացուցում չէ ռոտավիրուսային պատվաստումների համար:

Ռոտավիրուսային պատվաստումներն անվտանգ են և չեն առաջացնում լուրջ կողմնակի ռեակցիաներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված