Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Հայինկասացիա»–ի աշխատակիցը յուրացրել է ավելի քան 2.3 մլն ԱՄՆ դոլար

Վերջին լուրեր

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանին առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ եւ նույն ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանին, ինչպես նաեւ Ա. Խաչատրյանին, Արմինե եւ Արման Գրիգորյաններին, Ս. Դանիելյանին առանձնապես խոշոր չափերի յուրացմանը օժանդակելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը, 2003-2009 թթ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, այնուհետեւ կանխիկացրել է և յուրացրել:

Դատավճռի համաձայն՝ հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է կեղծիքներ՝ փոխանցված գումարները ձեւակերպելով որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով ծախսագրել է: Նշված ժամանակահատվածում Ա. Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու դիտավորությամբ պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հաշվարկային հաշվից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947.704.500 դրամ ընդհանուր գումար:

Վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վ. Գրիշյանի, իսկ 23-ը՝ վերջինիս տեղակալ Ռ. Սիմոնյանի հաստատմանը, ովքեր պատշաճ հսկողություն չիրականացնելով և վստահելով իրենց գործընկերուհուն, միաժամանակ չիմանալով Ա. Գրիգորյանի իրական նպատակների մասին՝ ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում Ա. Գրիգորյանը կեղծել է Վ. Գրիշյանի կամ Ռ. Սիմոնյանի ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրա հանձնարարությամբ եւս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանը:

Առանձնապես խոշոր չափի՝ 937.579.600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ եւս: Մասնավորապես՝ փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպել է որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետեւ տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների եւ հաշվապահական ձեւակերպումների միջոցով ծախսագրել է:

«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու եւ յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը, կեղծելով նաեւ կոոպերատիվի նախագահ Ժ. Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնելով Ս. Սարգսյանին, հաշվապահ-գանձապահ Ա. Խաչատրյանին, անձնակազմի կառավարման եւ անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Ա. Գրիգորյանին, իր եղբորորդի Ա. Գրիգորյանին եւ ամուսնուն՝ Ս. Դանիելյանին, ինչպես նաև գործընկերուհի Լ. Հակոբյանին, վերջիններիս միջոցով կանխիկացրել եւ հափշտակել է ընդհանուր առմամբ 930.230.500 դրամ գումար:

Մեկ տարի 7 ամիս տեւած դատաքննության արդյունքում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. հոկտեմբերի 25-ի դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Ս. Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Ա. Խաչատրյանը, Արմեն եւ Արմինե Գրիգորյանները և Ս. Դանիելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 4-ական տարի ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված