Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանը Հոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասին Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակով 

Ի՞նչ վիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում

Վերջին լուրեր

Վերջին շրջանում կարծես թե քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները ակտիվացել են իրենց իրականացրած հացադուլներով ու ինքնավնասումներով։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում սարսափազդու երկու դեպքի մասին տեղեկացանք։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 4 դատապարտյալ հոկտեմբերի 22-ից հացադուլ է հայտարարել՝ բողոքելով կայացրած վճռի և կալանավայրում տիրող իրավիճակի դեմ, որպես բողոքի նշան՝ ուղարկելով նաև դատապարտյալներից մեկի կտրված ճկույթը: Այնուհետև տեղեկացանք, որ Հրազդան ՔԿՀ-ում բանտարկյալ Հայկ Գալստյանը հացադուլ էր հայտարարել և կարել աչքերի կոպերը։ Այս ամենի շուրջ Lurer.com-ը զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ, պարզելու՝ ինչն է պատճառը, որ բանտարկյալները նման քայլերի են գնում, որոնք են այսօր դաշտում առկա բացթողումները և ինչպես է ՄԻՊ-ը արձագանքում նման երևույթներին։ 

«Ընդհանուր պայմաններից խոսելիս պետք է ասել, որ բավականին խնդիրներ կան, օրինակ՝  խցերի գերծանրաբեռնվածությունը, որը կապվում է ֆինանսական միջոցների հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց, որոնք մատ են կտրում, աչք և բերան են կարում, ունեն ըստ էության տարբեր պատճառներ։ Մատը կտրողը խնդրում էր մի ՔԿՀ-ից տեղափոխվել մյուսը: Քանի որ իր ընտանքի անդամները ֆինանսական ծանր վիճակում են և չէին կարողանում իրեն տեսակցության գալ Նուբարաշեն ՔԿՀ-ում, դատապարտյալը ցանկանում էր, որպեսզի իրեն տեղափոխեն Հրազդան ՔԿՀ, ըստ նրա՝ նա մի քանի անգամ դիմել է վարչակազմին և ստացել մերժում, այնուհետև գնացել է նման ծայրահեղ միջոցի։

Բերանը կարած դատապարտյալը պահանջում էր իր խուցը փոխել՝ կոնկրետ մատնանշելով մեկ այլ խուց, քանի որ, ըստ նրա, իր համար անվտանգ է մյուս խուցը։ Եթե կան այնպիսի անձինք, որոնք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ տվյալ ՔԿՀ-ում, կամ ենթադրյալ այդպիսի լուրեր են տարածվում, այդ հարցի վերաբերյալ ընթացք տալիս են իրավապահ մարմինները, կալանավայրերը հսկող դատախազ կա, ով ամենօրյա ստուգումներ, այցելություններ է կատարում և տեղեկանում է ամեն ինչից։ Դրա համար կա սահմանված կարգ և Պաշտպանի իրավասություններից դուրս է, և դատական ակտով է լուծվում այդ մարկանց ճակատագիրը»։ 

Իսկ ինչ վերաբերում է աշխատակից-դատապարտյալ հակասություններին, Ռուբեն Մարտիրոսյանը հիշեց միայն մի քանի տարի առաջ առաջացած խնդիրներ, և նկատեց, որ վերջերս նման բովանդակության դիմումներ ՄԻՊ-ը չի ստանում։

«Մի քանի տարի առաջ ունեցել ենք ապտակի վերաբերյալ դիմում, նաև նշվում էր, որ դիմակավոր համազգեստով անձինք մտել են խուց, խուզարկել են, հրել են իրենց, բայց այդ ամենը մի քանի տարվա վաղեմություն ունի, վերջերս նման դիմումներ չեն եղել»,- ասաց վերջինս և հավելեց, որ հիմնականում դատապարտյալները, ինչպես նաև կալանավորված անձինք բողոքում են կատարված նախաքննությունից, դատապարտյալները՝ նաև կայացված վճռից: Հիմնականում լինում են մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխությունների համար դիմումներ: Լինում են նաև` մի խցից մյուսը տեղափոխվելու, կամ բուժօգնությունների վերաբերյալ բողոքներ:

«Ընդհանուր առմամբ այն բողոքները, որոնք ընդունակ են լուծվել ՄԻՊ-ի կողմից, դրանք ըստ էության ունենում են դրական արդյունք, հիմնականում Արդարադատության նախարարությունն արձագանքում է։ Իսկ ինչ վերաբերում է վճռին, Պաշտպանն ուղղակի չի կարող քննարկել նման բողոքները, այդ պատճառով պարզապես նրանց բացատրում ենք իրենց իրավունքները։ ՄԻՊ-ը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն դատական կարգով»,- եզրափակեց Ռուբեն Մարտիրոսյանը։

Նելլի Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսինները
Ամենադիտված