Լևոն Տեր–Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին և իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարևորությունը և հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը և Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան