«Աչքիս՝ ջեբերներդ մի բան կա». Առաքել Մովսիսյանը՝ Խոսրով Հարությունյանին
Վերջին լուրեր
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում 2013 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի միկրոֆոնը խափանվել էր և սուլում էր: Նա չկարողացավ փոխոստիկանապետին ուղղված իր հարցն ավարտել:
ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) գործընկերոջը խորհուրդ տվեց քիչ հեռու պահել միկրոֆոնը, որին ի պատասխան՝ Խ. Հարությունյանը վրա բերեց. «Միկրոֆոնից օգտվելու մեծ փորձ ունեմ»: Սակայն այդ «մեծ փորձը» այդպես էլ չօգնեց Հարությունյանին, և միկրոֆոնը շարունակում էր սուլել:
Ա. Մովսիսյանը նկատեց. «Աչքիս՝ ջեբերներդ մի բան կա»:
«Ժուչոկ ա, ժուչոկ»,- ծիծաղելով արձագանքեցին նիստի մասնակիցները:
1in.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)