Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար 

Պարոն Օսկանյանի և տիկին Զոհրաբյանի «անձնական կարծիքները» հաշիվ չեն

Վերջին լուրեր

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր էջում գրել է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք, և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, որ մինչ այդ ինքնությունը սաղմնավորվի ու բյուրեղանա, կարող է պարզվել, որ այն պետք է շատ արագ մոռանալ): Իհարկե, մինչ օրս կուսակցության տարբեր բանախոսների կողմից «անձնական կարծիքի» շրջանակներում տրվել են տարատեսակ մեկնաբանություններ ու հիմնավորումներ, թե ինչպես է դա հնարավոր, բայց և համաձայնվեք, որ ժամանակ է անհրաժեշտ այս բարդ, համաշխարհային քաղաքագիտական մտքին ու պատմությանն անծանոթ նոր երևույթը մարսելու, մինչև վերջ հասկանալու կամ վերջնականապես չհասկանալու համար: Առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ, իհարկե, շատ ու շատ հարցեր կտրվեն, դրանց պատասխաններն էլ կհնչեն կամ չեն հնչի …

Բայց մինչ այդ...

Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է, որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև՝ քննադատվում. խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով «Բարգավաճ Հայաստանը» փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, կուսակցությունը պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգային քաղաքականության հետևյալ առանցքային խնդիրների շուրջ:

1.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, երկկողմ ու բազմակողմ օրակարգային խնդիրների վերաբերյալ:

2.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԵՄ, Հայաստան-եվրոպական այլ կառույցներ հարաբերությունների վերաբերյալ:

3.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:

4.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

5.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

6.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

7.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների վերաբերյալ:

8.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, առկա կոնֆլիկտների, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Ահա, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ռազմաքաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցադրումների այն նվազագույն շարանը, որոնց վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետների հրապարակումը, եթե այդպիսիք արդեն կան, թույլ կտա փորձագիտական ու լրագրողական հանրություններին իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի հետ համեմատության ծիրում կշռել քաղաքական այլընտրանքայնության բարգավաճական իսկությունը: Իշխանությունների տեսակետներն այս հարցերի շուրջ հայտնի են բոլորին, շարադրված են և բազմիցս հնչեցվել են հանրապետության նախագահի և արտգործնախարարի կողմից:

Հ.Գ. 1. Ավելորդ է ասել, որ իբրև շարադրված հարցերի պատասխան հղումը ԲՀԿ-ի ծրագրին, ըստ էության, կնշանակի խուսափում շարադրված հարցերի վերաբերյալ սեփական տեսակետները ներկայացնելուց, քանզի այդ ծրագրերը 6 տարվա ընթացքում սկսել են Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտության ձևակերպմամբ, ընթանում են Եվրասիական միության անդամակցության անհրաժեշտության ամրագրումով և միայն Աստված գիտի, թե ինչ ուղղությամբ կշարժվեն ապագայում:

Հ.Գ. 2. Ինքնըստինքյան հասկանալի է, որ հարցադրումների այս շրջանակին համակարգված գրավոր պատասխանների ներկայացումը օգտակար կլինի նախևառաջ իր՝ ԲՀԿ-ի համար, սեփական, թեկուզև անցումային ինքնության ձևավորումն արագացնելու տեսանկյունից: Բայց, համաձայնվեք, սա այն դեպքը չէ, երբ պարոն Օսկանյանը կամ տիկին Զոհրաբյանը կարող են ներկայացնել իրենց «անձնական կարծիքները», նրանց «անձնական տեսակետներն» այս դեպքում, ինչպես ասում են, հաշիվ չեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-ի
Ամենադիտված