Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ովքե՞ր են ԱԺ «ամենաաղքատ» պատգամավորները

Վերջին լուրեր

Այն որ ԱԺ պատգամավորները ապրում են միայն աշխատավարձի հույսին, գուցե մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, այդուամենայնիվ, ինչպես պարզվում է, կան պատգամավորներ, ովքեր դեռ չունեն բիզնես: Slaq.am-ը խոսել է նրանիցից մի քանիսի հետ, և փորձել պարզել պատճառները: Անհաջող բիզնեսից մինչև ցածր աշխատավարձեր:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չունի անգամ սեփական բնակարան և բնակվում է վարձով: Պատգամավորի տան վարձը համաչափ չի վճարում պետությունը:

-Պարոն Մարուքյան, Դուք բիզնես ունե՞ք:
-Ոչ չունեմ:
-Իսկ ապրում եք միայն աշխատավարձո՞վ:
-Այս պահին չունեմ այլ եկամուտ և միայն աշխատավարձի հույսին եմ:
-Եվ կարծում եք, որ դա հպարտանալու առի՞թ է:
-Որպես պատգամավոր կարծում եմ հպարատանալու առիթ ունեմ, որ բիզնես չունեմ: Այսինքն' պրոֆեսինալ պատգամավոր եմ, մյուս կողմից, շատ դժվար է 260 հազար դրամ աշխատավարձով ապրել: Վանաձոր քաղաքից Երևան տեղափոխվել ու վարձով ապրել, և այն դեպքում, երբ պետությունը վարձը համաչափ չի փոխհատուցում... կարծում եմ ուղղակի մարտահրավեր է այդպես ապրելը: Օրենքով պետք է տրվի վարձավճարը, բայց չի տրվում:
-Պլաններ կա՞ն բիզնես ունենալու:
-Պլաններ չունեմ, քանի որ չեմ պատկերացնում ինչպես կարող է դա լինել:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ներդրած «բիզնեսի» հետևանքի վարկերն է փակում:

-Տիկին Եսայան բիզնես ունե՞ք:
-Ոչ, իհարկե չունեմ, որտեղից:
-Միայն աշխատավարձո՞վ եք ապրում:
-Ես ամուսնացած կին եմ, ունեմ ամուսին, ով ունի մի փոքրիկ արտադրություն, և այս ամբողջ ընթացքում' և’ լրագրող աշխատած տարիներին և’ հիմա մեր ընտանիքի հիմնական եկամուտը գոյանում է մեր փոքրիկ բիզնեսից:
-Դա կարելի է հավանաբար համարել ընտանեկան բիզնե՞ս:
-Ոչ, դա ընտանեկան բիզնես չի կարելի անվանել, քանի որ այն մետաղա- մեխանիկական ինչ որ արտադրություն է, որտեղ միայն մի քանի աշխատող կա' 3-4 հոգի, որի հետ ես որևէ առնչություն չունեմ: Դա այնքան էլ չի կարելի բիզնես համարել:
-Հպարտանալու առի՞թ է բիզնես չունենալը:
- Հպարտանալու առիթ չէ, իհարկե, ես կուզեի, որ ՀՀ քաղաքացիներն ունենային իրենց փոքրիկ բիզնեսը: Ես կուզեի, որ մեր քաղաքացիներն այնքան ապահովված լինեին, որ ավելի բարեկեցիկ և ապահով ապրեին:
-Եթե ավելի շատ վճարվեիք, կհիմնեի՞ք սեփական բիզնես:
-Ոչ ես բիզնեսից ոչինչ չեմ հասկանում, հաստատ տանուլ կտամ: Մոտ 2 տարի առաջ իմ փոքրիկ աղջիկը փոքրիկ բիզնես ծրագիր ուներ: Մենք վարկ վերցրեցինք ու իհարկե տանուլ տվեցինք, քանի որ այդ բիզնեսը չկարողացանք աշխատեցնել: Տարածքը, որը վարձակակալ էինք, այնքան թանկ էր, որ վարկը տվեցինք տարածքի վարձ ու մինչև հիմա իմ աղջկա հետ այդ վարկի գումարներն եմ մարում: Բիզնեսը շնորհք է: Ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել: Անգամ իմ մոտ գաղափար է հղացել մի փոքրիկ պատմվածք գրել այն մասին, թե «Ինչպես ես չդարձա բիզնեսմեն»: Այժմ շատ զբաղված եմ, հետո կգրեմ:
-Աշխատավարձը բավականացնու՞մ է թեկուզ սեփական կարիքները հոգալու համար:
-Ոչ, չի բավակացանում: Իրականում մեր աշխատավարձը շատ քիչ է: Անհարմար է նույնիսկ, որ դրա մասին ասեմ: Ես կարծում եմ, որ այս խորհրդարանում մեծամանություն են այն պատգամավորները, ովքեր բիզնես չունեն, օլիգարխ չեն, կուտակված գումարներ չունեն, նորմալ մարդկային կյանքով են ապրում: 240 հազար դրամ է կազմում մեր աշխատավարձը: Իհարկե, բավարար չէ, ու իհարկե քիչ է: Այլ քաղաքացիների աշխատավարձի համեմատ սա բավականին լուրջ գումար է, այդուհանդերձ պատգամավորը այլ խնդիրներ ունի լուծելու, որոնք գումարի հետ են կապված:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ չասաց, թե արդյո՞ք միայն աշխատավարձի հույսին է:

-Տիկին Զոհրաբյան բիզնես ունե՞ք:
-Կարծում եմ նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ես որևէ բիզնես չունեմ: Բացի բնակարանից չունեմ որևէ սեփականություն: Անկեղծ ասած, երբևէ ցանկություն էլ չեմ ունեցել բիզնես ունենալու:
-Հնարավո՞ր է, որ շատ գումար ունենալու դեպքում, բիզնես ստեղծեք:
-Ոչ հնարավոր չէ:
-Այդ դեպքում միայն աշխատավարձի հույսի՞ն եք:
-Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է և ես չէի ցանկանա դրա մասին խոսել: Ես բիզնես չունեմ:
-Կարծում եք հպարատանալու՞ առիթ է, որ այսօր Հայստանում ԱԺ պատգամավորը բիզնես չունի:
-Ես դրա մասին չեմ մտածել, քանի որ անկեղծ ասած' չի հետաքրքրում;
-Ավելի շատ գումար ունենալու դեպքում, որևէ բիզնես չե՞ք սկսի:
-Բիզնեսի ոլորտն ինձ չի հետատքրում:
-Եթե այնուամենայնիվ ունենաք, կարո՞ղ եք ղեկավարել այն:
-Իհարկե, ես չեմ կարող ղեկավարել: Ես այդ ունակությունը չունեմ և երբևէ ցանկություն չեմ ունեցել որևէ ոլորտում բիզնես ունենալու:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բիզնես չունենալով չի հպարտանում:

-Տիկին Սարգսյան բիզնես ունե՞ք:
-Ոչ, իհարկե: Ընդդիմության մեջ քչերը կան, ովքեր կարող են գոնե մի փոքրիկ բիզնես ունենալ: Երբեք բիզնես չեմ ունեցել:

-Միայն աշխատավարձո՞վ եք ապրում, թե՞ ունեք այլ եկամուտներ:

-Ոչ, ապրում եմ միայն աշխատավարձով և պետք է խոստովանեմ, որ շատ դժվար է աշխատավարձով ապրելը: ԱԺ պատգամավոր լինելը լրացուցիչ ծախսեր է իր մեջ պարունակում և պարտավորեցնող բաներ կան, բայց դժվբախտաբար մենք այդ հնարավորություն չունենք:

-Արդյո՞ք բիզնես չունենալը հպարտանալու առիթ է:

-Ոչ, ես դրանով չեմ հպարտանում: Եթե օրինական բիզնես ունես և օրինապաշտ հարկատու ես, վատ չէ: Եթե մարդը հնարավորություն և ջիղ ունի սկսելու մանր բիզնեսից և ինչ-որ հաջողությունների հասնել, ինչու՞ ոչ: Կոնկրետ ես բիզնեսի մարդ չեմ նաև հնարավորություն չեմ ունեցել:

-Եթե հնարավորություն ունենաք, բիզնես կհիմնե՞ք:

-Կարծում եմ, որ առաջիկա հինգ տարիներին ես նման հնարավորություն չեմ ունենա, քանի որ օրենքով ամրագրված է, որ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվել:

Աղբյուրը՝ slaq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված