Առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, նույնիսկ՝ կարկուտ
ՀայաստանԵրևանում այսօր ցերեկը, հունիսի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 10-ին, 11-ին, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր և հունիսի 12-ին կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-ին, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-ին, 11-ին աստիճանաբար նույնքան կնվազի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։