Գյումրու քաղաքապետը հանդիպեց Թեմի առաջնորդի հետ
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ նրանց ընդունեց թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց առաջնորդարանի և քաղաքապետարանի միջև սերտ փոխգործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվեցին և մատնանշվեցին առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Նույն օրը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր մեծ բանաստեղծի ծննդյան 137 ամյակին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)