The Daily Star. 61 սիրիացի է ձերբակալվել Հորդանանում
Վերջին լուրեր
Երեքշաբթի Հորդանանի ոստիկանությունը 61 սիրիացի է ձերբակալել, որոնք ճանապարհորդում էին իսլամիստների կենտրոնատեղի համարվող Մաան քաղաքի շրջակայքում:
Հանրային անվտանգության վարչության հայտարարությունում նշվում է, որ 61 սիրիացի տեղափոխող երեք մեքենաների վարորդները ևս ձերբակալված են: Ներկայումս տեղեկություններ են հավաքվում այն մասին, թե ովքեր են նրանք և ինչ նպատակով էին նման կերպ ճանապարհորդում:
Մաան քաղաքն արյունալի և անհանգիստ անցյալ ունի: Այդ իրավիճակը սկիզբ է առել դեռևս նախորդ դարի սկզբում:
Նշենք նաև, որ Հորդանանում անցյալ շաբաթ ևս յոթ սիրիացու են ձերբակալել, քանի որ վերջիններիս մոտ թագավորությունում արգելված կապի սարքավորումներ են հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)