Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ 

Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին

Հասարակություն

«Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը։

Ուզում եմ որ մենք վերստին հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում․

«Դուք աշխարհի բոլոր ծագերից ժամանել եք Հայաստան աշխարհ մեր կյանքի ամենադժվար ու ամենաբարդ ժամանակներում։ Այդ ամենը ձեր սրտերում պարուրած, ծվարած՝ այս մեծ հոգևոր ճանապարհորդությունն եք կատարել՝ միասին՝ սիրտ-սրտի, գլուխ-գլխի, աչք առ աչք, ձեռքերն ամուր կերպով բռնած՝ խորհելու, մտածելու, աղոթելու, միասին սիրո ճաշ բաժանելու, վերահաստատելու հավատարմությունը մեր Տիրոջ ուխտի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և մեր ազգային տեսիլքի նկատմամբ։

Առանձնահատուկ շնորհակալ եմ, որ ընտրել եք Տավուշ աշխարհի սահմանապահ այս երկար ոըղին անցնելու՝ սկսած Իջևանից մինչև Նոյեմբերյանի խորքը։ Եվ որ Դուք ձեր աչքերով տեսնեք և ձեր սրտով զգաք այս ժողովրդի տարիների համառությունն ու կամքը, որ անկախ բոլոր տեսակի պայմաններից մեր ժողովուրդը դրսևորել ու դրսևորում է, ուխտ է կնքել չլքելու Հայրենիքը, ուխտ է կնքել չլքելու իր սրբությունները, իր շիրիմները և իր ժառանգությունը, և արյունով գնված այս սրբազան երկիրը, որտեղ ավելի շատ արյուն է հեղվել, քան թե ջուր։

Մենք այսօր գտնվում ենք մեր տարածաշրջանի և հայ ժողովրդի կյանքի ամենախորհրդավոր վայրերից մեկում։ Մեզ համար չափազանց կարևոր է այսօր այստեղ լինելը։ Ուզում եմ որ մենք հռչակենք, վերստին հռչակենք և 1000 անգամ հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։

Սա մեր օրերի փորձաքարներից մեկն է։

Այս տաճարը 7-րդ դարի տաճար է։ Այն ետ է բերվել 1980-ականների վերջին՝ մեծ սխրանքով։ Սա մեր գոյության վկայությունն է։ Այստեղ ոստիկաններ են առևանգվել և սպանվել։ Այստեղ մեր հազարավոր հայրենակիցներ են զոհաբերվել։ Այս Սուրբ տաճարը դարձել է մեր սահմանագոտու արթուն հսկողը։ Քիչ վերն են մեր թշնամիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

Մեր Երուսաղեմի աթոռից, Կիլիկիո աթոռից, Պոլսո պատրիարքությունից ժամանակ բոլորիդ բարի գալուստ մաղթելով՝ առանձնահատուկ կերպով ուզում եմ բոլորիս անունով գնատահանքով բարի գալուստ ասել մեր սիրելի Հայր Սահակին, ով այսօր ժամանել է գերեվարված Արցախից։ Մեր բոլորի մտածումների առանցքն այսօր Արցախն է։ Հայր Սուրբը, մի տեսակ, մեր ժողովրդին է բերել իր հետ։ Այն ժողովրդին, որ մեր ընդհանրական պատիվն է փրկում այսօր։ Առանձնահատուկ ողջույն Հայր Սահակին, իր միջոցով, մեր բոլորի անունով Արցախում ապրող, Արցախում կռվող մեր սիրելի հայրենատեր քույրերին և եղբայրներին։ Ոսկեպարի այս Սուրբ Աստվածածին 7-րդ դարի տաճարից թող մեր ողջույնն ու սերը գնա Գանձասար, Գանձասարից Ամարաս, Ղազանչեցոց և գերեվարված մեր ողջ ժառանգությանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին
Ամենադիտված