Զեփյուռ Բրուտյանը բողոքել է ալերգիայից
ԱյլԴերասանուհի Զեփյուռ Բրուտյանը Instagram-ում բողոքել է մանկական խնամքի միջոցից։
Բրուտյանը պատմել է, որ գիշերը որդու համար նախատեսված մանկական խոնավեցնող կաթ է քսել ոտքերին։ Առավոտյան դեասանուհին ուժեղ ալերգիկ ռեակցիա է ունեցել՝ պատվել է կարմիր բծերով։ Դերասանուհին ուրախ է, որ առաջինն իր վրա է փորձել դեղամիջոցը, այլ ոչ թե երեխայի։
Բրուտյանի խոսքով՝ որոշել էր համոզվել, որ կաթի հետ ամեն ինչ կարգին է, և քսել է մարմնին։ Մի քանի վայրկյան անց աստղի ձեռքն սկսել է քոր գալ և անմիջապես ծածկվել կարմիր բծերով։ Դերասանուհուն վրդովեցրել է այն, որ նման ապրանքներ են վաճառվում նորածինների համար։
Բրուտյանը մայրերին խորհուրդ է տվել արտադրանքը երեխային քսելուց առաջ փորձել իրենց վրա։ «Ուղղակի զգույշ եղեք։ Հոգ տարեք ձեր քաղցր բուլկիների և ինքներդ ձեզ մասին»,- եզրափակել է դերասանուհին։
Բրուտյանը որդի է ունեցել 2023 թվականի ապրիլի 28-ին։ Տղային անվանակոչել են Միքայել։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել բնական ճանապարհով և տեւել է 15 ժամ։