Ամերիկացի գեներալը նշել է բազմաբևեռ աշխարհի գերտերությունները
ԱշխարհՄիացյալ Նահանգների Զինված ուժերի (ԶՈՒ) միացյալ շտաբի նախագահ գեներալ Մարկ Միլին Պաշտպանության ազգային համալսարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա կա առնվազն երեք գերտերություն՝ ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մենք իսկապես գտնվում ենք բազմաբևեռ միջազգային միջավայրում, որտեղ կան առնվազն երեք գերտերություններ՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը», - ասել է նա:
Գեներալը նաև կարծիք է հայտնել, որ աշխարհը «մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում» կբախվի «շատ լուրջ մարտահրավերների և ճգնաժամերի»։ Այս առնչությամբ նա մատնանշել է, որ Սառը պատերազմի տարիներին դիմակայությանը մասնակցել են երկու գերտերություններ, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն 10-15 տարի մնացել է աշխարհում միակ գերտերությունը։
«Երեքը (գերտերությունները) շատ ավելի բարդ է, քան երկուսը (գերտերությունները)», - հավելել է Միլին: