ԱՄՆ–ում գողը փորձել է թալանել արհեստանոցը՝ գլխին կրելով ստվարաթղթե տուփ (տեսանյութ)
ԱյլԱՄՆ-ում գողը փորձել է թալանել արհեստանոցը՝ բալակլավայի փոխարեն ստվարաթղթե տուփ կրելով, գրում է NBC-ն։ Սակայն դա չի օգնել նրան խուսափել պատժից։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Գլխին տուփով տղամարդը վաղ առավոտյան ներխուժել է արհեստանոց։ Մինչ սենյակում մարդ չկար, կողոպտիչը կոտրել է պատուհանը և սկսել հավաքել գաջեթներ՝ դրանք դնելով պայուսակի մեջ։
Ինչ-որ պահի տուփն սկսել է խանգարել հանցագործին, այն ընկել է նրա գլխից՝ բացահայտելով նրա դեմքը։ Այդ պահը ֆիքսել են տեսախցիկները, որոնք թույլ են տվել արհեստանոցի տիրոջը բացահայտել հարձակվողին, պարզվել է, որ նա 33-ամյա Կլոդ Վինսենթ Գրիֆինն է, ով ձերբակալվել է։
Հաղորդվում է, որ տղամարդը գողացել է 15 հազար դոլար և 18 iPhone, այս պահին նա սպասում է դատարանի որոշմանը։