Ուկրաինայի ԱԳ նախարարը քննադատել է Էրդողանին
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոպիտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) փլուզումը հետաքննող հանձնաժողով ստեղծելու առաջարկին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Նրանք պարզապես հոգնեցրել են իրենց մշտական քվազիարդարադատության խաղով... Միանգամայն պարզ է, թե ով է: Հանգստացեք, հարգելիներս... Մենք արդեն ունեցել ենք նման փորձ։ Այս ամենը ռուսների հետ զիջախաղ է»,- ասել է Կուլեբան:
Նա հիշեցրել է 2022 թվականի հուլիսի 29-ին Ելենովկայում կալանավայրին հասցված հարվածի մասին։ Նախարարի խոսքով՝ Կիևը ՄԱԿ-ին թույլ է տվել առաքելություն ուղարկել, սակայն այն այդպես էլ չի ժամանել։