ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով․ «Հետք»
Իրավունք
2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ցուցուլյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք է ընդունել «Հետքի» հրապարակումը։
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 16-ին հոդված էր հրապարակվել այն մասին, որ Կամո Ցուցուլյանը 2021թ․ տարեկան հայտարարագրում չի ներկայացրել բիզնեսի իր բաժնեմասը, մասնավորապես «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած 67% մասնակցությունը։
Հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգել էր Ցուցուլյանի ներկայացրած հայտարարագիրը։ 2023թ․ մայիսի 24-ին Կամո Ցուցուլյանի ներկայությամբ հանձնաժողովում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ մայիսի 29-ին տեղի է ունեցել վարույթի քննությունը, որին Ցուցուլյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայացել և խնդրել է գործի քննությունն իրականացնել առանց իր ներկայության։
ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը գրավոր դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ կատարվածը «լրացման կարգի թերություն է և լրացման կարգի չիմացության արդյունք»։
Վարույթի քննության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը, ինչպես նաև չի ներկայացրել գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տվյալները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)