«Ժողովուրդ». ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում որոշել են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ քաղաքական ժողովը կկայանա հունիսի 16-ին եւ 17-ին:
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
ՔՊ-ում այս օրերին քաղաքական ժողովի հետ կապված թեժ նախապատրաստական աշխատանքներ են գնում. փորձում են այնպես անել, որ ժողովը բարձր մակարդակով անցնի, թերություններ չլինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոհ մնա:
Կուսակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ օրակարգի եւ հրավիրյալների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, շատ հարցեր կան, որ վերջնական դեռ հաստատված չեն»: