Նյու Յորքը քաղաք-ուրվական է դարձել
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Դավիդ Սարգսյանն իր էջում գրել է. «Նյու Յորքը քաղաք-ուրվական է դարձել: Նայում եմ ու հավատս չի գալիս, որ գերտերության հզորագույն քաղաքը, աշխարհի ֆինանսական մայրաքաղաքը նահանջեց տարերքի առաջ: Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու ԱՄՆ-ին ու ողջ մարդկությանը, որ տարածաշրջանային պատերազմներով զբաղվելու փոխարեն շատ ավելի լավ կլինի միացյալ ուժերով պայքարել բնական տարերքների դեմ, պահպանել բնությունը ոչնչացումից ու թույլ չտալ նրան մարդկանցից «վրեժ առնելու»... ԱՄՆ-ն, որ հպատակեցրել է աշխարհի մեծ մասին, ինքը հպատակվում է բնության տարերքին, բայց չի կարողանում նրա հետ խոսել սպառնալիքների կամ պատժամիջոցների լեզվով»...


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)