«Հայկական ժամանակ». Պատահաբար կաթողիկոսի երևանյան նստավայրն էլ չփլուզվի
Վերջին լուրեր
«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Սուրբ Աննա» եկեղեցին: Այս մասին, թերթը տեղեկացել է վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքից:
«ՀԺ» թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: «Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա և անջատել հեռախոսը: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետևանքով տուժող շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)