«Ժողովուրդ». ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձևակերպումներ զվարճացրել էին Աժ պատգամավորներին
Վերջին լուրեր
ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձևակերպումներ երեկ պարզապես զվարճացրել էին Աժ պատգամավորներին: Նախագծով ՀՀ կառավարությունը խոստանում է հաջորդ տարի նպատակային ներազդել Երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացին:
«Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիք' ինչ է. «Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման»»,-հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Պարզվեց' ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում ուղղված էր հարցը, չուներ դրա պատասխանը: Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)