ԱԺ-ի «ժուչոկները»
Վերջին լուրեր
Երեկ Խոսրով Հարությունյանի բախտը ոչ մի կերպ չէր ուզում բերած լինել: Մարդն ուզում էր ինքն էլ բյուջեի քննարկման ժամանակ արտահայտվեր, խորիմաստ մտքեր հայտներ, հարցեր տար, էն էլ, հենց բերանը բացում էր, մոտենում էր դիմացը դրված խոսափողին, սկսվում էր. մի սվվոց, մի սվսվոց, ո՛չ ձայն էր լսվում, ո՛չ բան: Մի անգամ, երկու անգամ, երկու բառ իբր մի կերպ ասեց, մեկ էլ էլի... գործադիր ու օրենսդիր իրար են նայում, խոսափողով խոսել են ուզում սովորեցնել բազմափորձ խոսափողախոս Խոսրով Մելիքովիչին, նա էլ միանգամից՝ «ես խոսափողով խոսելու մեծ փորձ ունեմ» ու երբ արդեն սվվոցն ու ծվվոցը դարձավ անտանելի, երբ բոլորն իրար խառնված սկսեցին նայել իրար, լսվեց Առաքել Մովսիսյանի (Շմայս) ձայնը՝ «ջեբերդ հաստատ մի բան կա»:
«Ժուչոկներն են»,-ավելացրեց մեկ ուրիշը, Խոսրով Հարությունյանը խառնվեց իրար, ու հենց էդ րոպեից խոսափողը ինքն իրան կարգավորվեց, սվվոցն ու ծվվոցն էլ կտրվեց:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)