Ալեգրովան որոշել է երգելու փոխարեն հեծանիվ քշել, ձկնորսությամբ զբաղվել
Վերջին լուրեր
Այժմ Իրինա Ալեգրովան հրաժեշտի համերգային շրջագայություններ է տալիս։
Իսկ լայնամասշտաբ համերգներից հյուրախաղերից հետո ռուս երգչուհին մտադիր է իրեն նվիրել ընտանիքին, զբաղվել տնով և երեխայով։
«Ցանկանում եմ վայելել ընտանիքիս հետ շփումը, ջերմությունը, անել այն, ինչ անում են սովորական մարդիկ։ Կամ օրինակ հեծանիվ քշել, ձկնորսությամբ զբաղվել»,- երգչուհին պատմել է լրատվամիջոցներից մեկին։
Նշենք, որ մինչ Ալեգրովան և շատ արտիստներ հայտարարել էին իրենց կարիերայի ավարտի մասին, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են մեծ բեմ։ Նրանցից վերջինը Ալլա Պուգաչովան էր, ով այժմ վերադառնում է շոու-բիզնես նոր անվամբ։ Հայտնում է news.guru.ua-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)