Քաղաքացին ընկել է շինության տանիքին. օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Հունիսի 12-ին, ժամը 11:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարկվարտի փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է մոտակայքում գտնվող շինության տանիքին (1,5 մ բարձրությամբ)․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացի Վ. Ա.-ին (ծնված 1961 թ) իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)