Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները 

Թոթափեք հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը․ միաբան հայրերի կոչը

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5-11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր կենտրոնում կայացավ «Սուրբ Էջմիածինը որպես առաքելություն» խորագրով միաբանական համագումար:

Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ): Ներկա էին նաև միաբաններ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

Միաբան հայրերը աղոթքի համախմբությամբ մասնակցեցին տոնական շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Ս. Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Ժողովական օրերին բանախոսությամբ հանդես եկան Տ. Վազգեն արք. Միրզախանյանը (թեմա՝ «Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի»), Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը (թեմա՝ «Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում») և Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը (թեմա՝ «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ»): Թեմաների առնչությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովի մասնակից միաբան հայրերը մեկնեցին նաև Տավուշի և Գեղարքունիքի թեմերի սահմանամերձ համայնքներ՝ հովվական այցելություններ կատարելով, օրհնություն և Աստծո խոսքով մխիթարություն բաշխելով Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

Հավարտ համագումարի ընտրվեց միաբանական հաջորդ ժողովի դիվանի կազմը: 

Համագումարի ընթացքում առանձնակի մտահոգությամբ անդրադարձ եղավ Հայաստանում և Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին: Այս առնչությամբ միաբան հայրերը հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

«Միաբանական համագումարի մասնակիցներս, առաջնորդված ազգի ու հայրենիքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և հայոց անկախ պետականության զորացման հրամայականով՝ կոչ ենք ուղղում համայն մեր ժողովրդին․

- համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը։ Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը,  քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա։

- թոթափել հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը և զերծ մնալ ներշնչվող անկարողության ու հարմարվողականության  մտայնություններից,

- ամուր և աներեր պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը և ազգային ողջ ներուժն ի գործ դնել՝ ի խնդիր Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ծանր վիճակի մեջ գտնվող մեր հայրենիքի անվտանգության ապահովման։

Հորդորում ենք հայրենի իշխանություններին.

- նախանձախնդրորեն հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու աստվածատուր իրավունքի իրացմանը, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը:

- հրաժարվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից և նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։

Տիրավանդ սիրով հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով:

Միակամ վճռականությամբ հայտնում ենք մեր հանձնառությունը՝ անելու կարելին հայրենիքում և սփյուռքի համայնքներում մեր ժողովրդի ներուժի համախմբման համար՝ ի նպաստ ազգային ու հայրենական կյանքը փոթորկող և հուզող խնդիրների հաղթահարման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի և բարձրացնի ազգս հայոց` ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում
Ամենադիտված