Ադրբեջանը հայտնվել է Amnesty International-ի ուշադրության կենտրոնում
Վերջին լուրեր
Ադրբեջանը հայտնվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ուշադրության կենտրոնում: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 6-9-ը տեղի է ունենալու ՄԱԿ-ի ինտերնետ-կառավարման համաժողով. տեղեկանում ենք Amnesty International-ի պաշտոնական կայքից:
Ֆորումը ներառելու է ինտերնետ-քննարկումներում մարդու իրավունքների և խոսքի ազատությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև լույս է սփռելու ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների սահմանափակումների վրա, միաժամանակ օգնելու է բացահայտել նախագահ Ալիևի, նրա ընտանիքի և կառավարությանն ուղղված ցանկացած քննադատության ճնշման փաստերը:
Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցերով Amnesty International-ի ճեպազրույցը մեջբերում է բացահայտումներ այն մարդկանց փորձից, ովքեր թանկ են վճարել իրենց խոսքի ազատության համար, ինչպես նաև անդրադառնում է Ադրբեջանի տարածքում երկրի իշխանությունների կողմից ինտերնետի վերահսկողության փաստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)