Հայկական և ադրբեջանական ԱԻՆ ջոկատները Վրաստանում համատեղ վարժանքների են մասնակցում
Հասարակություն
Վրաստանում մեկնարկել են հրշեջների և փրկարարների լայնածավալ միջազգային վարժանքներ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ազատության փոխանցմամբ, այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Վարժանքները կտևեն մինչև հունիսի 16-ը: Դրանք կազմակերպվել են Եվրոպական միության փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:
Վարժանքների նպատակն է մշակել անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ և համակարգել պատկան ծառայությունների համատեղ գործողությունները բնական խոշոր արհավիրքների պայմաններում:
Վրաստանում մեկնարկած վարժանքներին մասնակցում է ոչ միայն ավտոմոբիլային տեխնիկան, այլև՝ ավիացիան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ