Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպորտ
Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Նշենք՝ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ