Հունգարիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի ԱԳ նախարարին
Արտաքին Քաղաքական
Հունիսի 12-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։
«Ա.Վարգան շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)