Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մայիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 27 հարց:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)