Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը 

Սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով. փորձագետի գնահատմամբ՝ գնաճի տեմպը կշարունակի դանդաղել

Հասարակություն

 Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի դանդաղում, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3 տոկոս  (2023-ի մայիսը 2022-ի մայիսի նկատմամբ), իսկ այս տարվա ապրիլի համեմատ նկատվել է 1.8 տոկոսով նվազում: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին ևս գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ նվազել են 2.1 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով: Սննդամթերքի գները մայիսին նվազել են նաև նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատությամբ՝ 4.2 տոկոսով:

Իսկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել են 7.8 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 6.2 տոկոսով:

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հացի գինը աճել է 0.2 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: 2023-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են 12 տոկոսով, բրնձի գինը նվազել է 7.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 4.1 տոկոսով: Ձվի գինը, սակայն, նույն ժամանակահատվածում աճել է 18.9 տոկոսով, կարագինը նվազել է 2.9 տոկոսով, շաքարի գինը նվազել է 6.6 տոկոսով, իսկ մսի գինն աճել է 5.8 տոկոսով, ձիթապտղի յուղի գինը՝ 3.3 տոկոսով:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանն այն կարծիքն է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

Անդրադառնալով գնաճի թուլացման պատճառներին՝ Բեջանյանը կարևորեց առաջնահերթ ուշադրություն դարձնել նախորդ տարվա բազային:  «Նախորդ տարի մենք բավականին բարձր գնաճի ցուցանիշ ենք ունեցել: Եվ այս տարվա համեմատաբար կայուն միջազգային, կայուն տնտեսական զարգացումների արդյունքում նախորդ տարվա բարձր բազայի վրա այս տարվա գնաճի տեմպն ակնկալվում է, որ կլինի ավելի ցածր: Այդ ակնկալիքն ավելի հիմնավորվում է, երբ տեսնում ենք նվազման միտումը, որը ոչ թե անկախ վարքագիծ է դրսևորում, այլ ամսեամիս կանոնավոր նվազում է արձանագրվում: Եվ մենք ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կշարունակենք այդ գործընթացին ականատես լինել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բեջանյանը:

Գնաճի ձևավորման գործում զգալի դերակատարում ունի նաև փոխարժեքի գործոնը: Եվ, ըստ փորձագետի, քանի որ արտարժույթը կայունացել է բավականին ցածր փոխարժեքի մոտակայքում, սա հիմք է հանդիսացել, որ այս տարվա արդյունքներով լինեն ավելի մեղմ գնաճային ակնկալիքներ, քան արձանագրվել է նախորդ տարվա ընթացքում:

Ընդ որում, գնաճի տեմպի դանդաղմանը զուգահեռ փորձագետն այս տարվա արդյունքներով սպառողական պահանջարկի կրճատում չի նկատում, ընդհակառակը՝ պահպանվել է և որոշակիորեն ակտիվացել՝ հատկապես զբոսաշրջիկների թվի ավելացմամբ պայմանավորված: Այս պահանջարկի պահպանումը ևս պատճառ է եղել գնաճային միջավայրի որոշակի կայունացման համար:

«Քանի որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք բավականին բարձր գնաճային միջավայր, ապա այս տարվա արդյունքներով շարունակելու ենք այդ նվազումն արձանագրել, որն ի վերջո կհանգեցնի գնաճի՝ բնականոն մակարդակի թիրախավորման: Այս տարի առաջիկա ամիսներին գնաճի տեմպը դեռևս կշարունակի դանդաղել, տարեվերջին  գնաճի միջին ցուցանիշը, կարծում եմ, մոտ կլինի թիրախային մակարդակին»,-ասաց Բեջանյանը:

Իսկ հաջորդ տարիների համար հնարավոր կլինի գնահատումներ անել՝ կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ գործոններ ի հայտ կգան:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ գնաճն ապրիլին եղել է 3.2 տոկոս, մարտին՝ 5.4 տոկոս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար
Ամենադիտված