Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ԲԿ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի
Հասարակություն
Այսօր Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ