Սիրուշոյի նոր տեսահոլովակը երկար սպասեցնել չի տա
Վերջին լուրեր
Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել. պատմել է երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը։ Ըստ նրա՝ տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով եւ աշատանքի ոճով։ Թե ինչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար, որոնք նա չպարզաբանեց՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։
Ինչ վերաբերում է Սիրուշոյի հետ աշխատելուն, NEWS.am STYLE-ին դիմահարդարը ասել է, որ մեծ հաճույք է ստանում դրանից. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում, և չի ընդօրինակում ոչ մեկին։
Ագա Քանքանյանը հավելեց, որ տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)