Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք․ Երևան):
Մասնավորապես՝
- արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,
-չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
- պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- սարքերը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: