Հանրահավաք Թուրքիայում. Ձերբակալվել է 56 մարդ
Վերջին լուրեր
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 56 մարդու, որոնք դուրս էին եկել չարտոնված ցույցի։ Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումները տեղի են ունեցել հարավ-արևելյան Դիարբեքիր գավառում։ Բողոքի ցույցին մասնակցել են մի շարք քրդական կազմակերպությունների ակտիվիստներ։ Նրանք դուրս էին եկել փողոց՝ ի պաշտպանություն տեղական բանտի կալանավորների։ Հարյուրավոր կալանավորներ արդեն 50 օր է՝ հրաժարվում են կերակուրից՝ պահանջելով մեղմացնել ցմահ ազատազրկման դատապարտված «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները։
Դիարբեքիրի ոստիկանությունը ստիպված էր կիրառել արցունքաբեր գազ և ջրցաններ ամբոխը ցրելու համար. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։ Ցույցի մասնակիցները սկսել են դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը՝ քարեր և ինքնաշեն նռնակներ նետելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Ցուցարարների մոտ հայտնաբերվել են նաև ինքնաշեն այլ պայթուցիկ սարքեր ու «մոլոտովի կոկտեյլներ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)