Porsche-ն ցուցադրել է իր նոր Mission X էլեկտրական հիպերքարը (լուսանկարներ)
ԼուսանկարներPorsche-ն ցուցադրել է Mission X էլեկտրական հիպերքարը, որը դեբյուտ է ունեցել՝ որպես կոնցեպտ-մեքենա, գրում են պարբերականները:
Գերմանական ավտոարտադրողի 75-ամյակին նվիրված նորույթը դիրքավորվում է՝ որպես Porsche 959, Porsche Carrera GT և Porsche 918 Spyder մոդելների իրավահաջորդ, իսկ հիպերքարի դիզայնը հիմնված է Porsche 906, Porsche 908 և Porsche 917 մրցարշավային նախատիպերի վրա։ Էլեկտրական մեքենան ստացել է ածխածնային մանրաթելից մոնոկոկ և ածխածնային մանրաթելից թափք՝ ներկված Rocket Metallic հատուկ գույնով, իսկ տանիքը ապակուց է՝ ածխածնային մանրաթելից։
Վարորդի նստատեղը կահավորված է Kalahari Grey դետալներով: Ածխածնային նստատեղերը հագեցված են վեց կետանոց ամրագոտիներով և կա ներկառուցված տեսախցիկի տեսագրման համակարգ: Առկա է բազմաֆունկցիոնալ ղեկ և թվային գործիքների վահանակ, ինչպես նաև շարժական վայրկյանաչափ մոդուլ՝ անալոգային և թվային էկրանով։
Mission X-ի բնութագրերը չեն հրապարակվել: Նշվում է միայն, որ մարտկոցը նստատեղերի հետևում է։ Եթե մոդելը թողարկվի, ապա Porsche-ն խոստանում է, որ այն կստանա 1 ձիաուժ հզորություն մեկ կգ-ի համար, անկման ուժը հավասար կլինի Porsche 911 GT3 RS-ին, կլիցքավորվի երկու անգամ ավելի արագ, քան Porsche Taycan Turbo S-ը: Բացի այդ, սերիական Porsche Mission X-ը կդառնա աշխարհում ամենաարագ ճանապարհային մեքենան:
Porsche Mission X-ի վրա հիմնված սերիական էլեկտրական հիպերքարի թողարկման ժամկետները հայտնի չեն: