Տան դուռը բաց է եղել. գողացել են սնունդ, ժամացույց, ոսկյա մատանի, փող ու զարդեր. «հերոսները» կին ու տղամարդ են եղել
Արտակարգ ՊատահարՀունիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են փող, զարդեր և այլ պարագաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած Արաբկիրի բաժնի ոստիկանները պարզել են, որ հունիսի 10-ի ժամը 19.00-ի սահմաններում անհայտ անձը, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է սնունդ, ժամացույց, ոսկյա մատանի, 40 000 դրամ և զարդեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են նույն փողոցում բնակվող 55-ամյա մի կին և 60-ամյա մի տղամարդ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել են գողոնը:
Կատարվում է նախաքննություն: