Մի խումբ ՔՊ-ականներ բնակարան են ձեռք բերել
Քաղաքական
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը եւ ոչ միայն նա՝ մի խումբ ՔՊ-ականներ, բնակարան են ձեռք բերել «Նոյ Ինվեստ Գրուպ» բնակելի թաղամասում, այս մասին տեղեկանում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից:
Պապոյանը 21.017.400 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարան` Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանից, ով դարձել է իշխանությունների սրտի գործարարներից եւ ում որդին Ջերմուկի քաղաքապետն է այսօր:
Պապոյանը բնակարանը ձեռք է բերել 2022 թվականին: «Նոյ Ինվեստ Գրուպ» բնակելի թաղամասում 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 540. 000 ՀՀ դրամից:
ՔՊ-ական բազմաթիվ պաշտոնյաներ են բնակարաններ ձեռք բերել այդ համալիրում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանց մեծ մասը բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, բայց նկատելիորեն ավելի էժան, քան Երեւանում անշարժ գույքի առկա շուկայական գներն են։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»