Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ–ից հեռանալու մասին լուրերը
Սպորտ
«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն առաջին անգամ անձամբ է մեկնաբանել փարիզյան ակումբից Մադրիդի «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
«Սուտասաններ… Հիմա ես ավելի վստահ եմ նախկինում ասածիս վրա: Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու եմ ՊՍԺ-ում։ Ես երջանիկ եմ այստեղ»,- գրել է ֆրանսիացին սոցցանցերում՝ կցելով Le Parisien-ի հրապարակումը, որում խոսվում է ամռանը «Ռեալ» տեղափոխվելու ֆուտբոլիստի ցանկության մասին։
Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ն կրկին Լիգա 1-ի չեմպիոն է.


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)