Գնացքի ու մեքենայի բախումից տուժածներից մեկը մահացել է
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի երկաթուղային կայարանի անցումում բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որի արդյունքում ժամը 14.00-ին ուղևորներից մեկը՝ 1968 թ. ծնված Նունե Թադևոսյանը, մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ ստացած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեվորներ Ժ. Եսայանը, Ն. Թադեվոսյանը, Մ. Ավետիսյանը և Զ. Եսայանը տեղափոխվել են Արմավիր քաղաքի բկ, իսկ Մ. Թորոսյանը՝ Թալին քաղաքի բկ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)