Պատվաստումից հետո 14 օր արգելվում է սիբիրախտով հիվանդ կենդանիների միս օգտագործել
Վերջին լուրեր
Անհանգստանալու ոչինչ չկա, չունենք սուր դեպքեր, մահացության դեպքեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Գրիշա Բաղիյանը։
Նրա խոսքերով՝ ընթացքը կարգավորվում է և այսօրվա դրությամբ Հայաստանում սիբիրախտով հիվանդ կենդանիներ չկան:
Բաղինյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում դեռ սեպտեմբերին կենդանիների մոտ նկատվել է արյան հիվանդություն, որի դեմ պայքարել են։
«ՀՀ-ում կենդանիների 12 հիվանդությունների դեմ պատվաստումներ են կատարվում, այդ թվում՝ նաև սիբիրախտի»,– ասաց նա և հավելեց, որ համարյա ամեն տարի Հայաստանում արձանագրվում է սիբիրախտի մեկ-երկու դեպք:
Բաղիյանի խոսքերով՝ սիբիրախտ հիվանդությամբ վարակվում են բոլոր կենդանիները:
«Կենդանիների պատվաստումից հետո պետք է իմունիտետի ձեռքբերման ժամանակահատվածն անցնի: Ըստ հրահանգի՝ 14 օր արգելվում է սիբիրախտով հիվանդ կենդանիների միսն օգտագործել»,–ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)