Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Զինծառայողն ունի առողջական լուրջ խնդիրներ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Վերջին լուրեր

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ տարածել է հաղորդագրություն, որում ներկայացվում է առողջական խնդիրներով ՀՀ զինված ուժեր զորակոչված Հովիկ Կախյանի դեպքի նկարագրությունը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2012 թ-ի հոկտեմբերի 31-ին կազմակերպություն է դիմել Ա. Մագթաղյանը իր որդու՝ Հովիկ Կախյանի իրավունքների պաշտպանության հարցով: Հովիկ Կախյանը 2012 թ-ի հունիսի 30-ին զորակոչվել է Իջեւանի 51191 զորամաս, որտեղ, ըստ ծնողի հայտնած տեղեկատվության, ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում կամ հոսպիտալում:

Հովիկ Կախյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ, մասնավորապես՝ ձախ ականջի թմբկաթաղանթը բացակայում է, ձախ ականջից մշտապես թարախահոսություն կա, ունի կակազություն, նախկինում դեղնախտով հիվանդանալու հետեւանքով բողոքում է լյարդի շրջանում ցավերից, ունի II-III աստիճանի հարթաթաթություն, արյան ճնշման տատանումներ եւ ռադիկուլոպաթիա:

Հարկ է նշել, որ Հովիկ Կախյանի հայրը եւ եղբայրը հանդիսանում են երկրորդ կարգի հաշմանդամ: Վերջինս 2004 թ-ի հոկտեմբերի 7-ին մարտական հերթապահության տարման ժամանակ պայթել է ականի վրա, որի հետեւանքով կտրվել է աջ ոտքը' ծնկից ցած:

Ըստ Հովիկ Կախյանի ծնողի պատմածի՝ զորակոչվելուց 3 օր հետո Հովիկ Կախյանի մոտ սկսել է ականջի թարախահոսություն, որի պատճառով նա պառկել է զորամասի բուժկետում մոտավորապես 20 օր տեւողությամբ: Այդ ընթացքում որեւէ բուժում չի ստացել մասնագետի բացակայության պատճառով: Փոխարենը՝ Հովիկ Կախյանի մայրը ականջի եւ քթի դեղեր է տարել զորամաս, որպեսզի դրանով բուժեն որդուն:

Այնուհետեւ, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ բժիշկը չի ընդունել՝ հիմնավորելով, որ դեռեւս երդմնակալությունը տեղի չի ունեցել, եւ կարող է ընդունել միայն այն տեղի ունենալուց հետո: Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հովիկ Կախյանի երդման արարողությունը, որից 3 օր անց՝ օգոստոսի 19-ին, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ հաջորդ օրը՝ Երեւանի Մուրացան հոսպիտալ: Նա 2012 թ-ի սեպտեմբերին բուժվել է Մուրացանի «ԼՕՌ» բաժանմունքում: 2012 թ-ի սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել եւ տեղափոխվել զորամաս: Սակայն, մի քանի օր անց Հովիկ Կախյանը մորը տեղեկացրել է, որ իր մոտ առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ ցավեր ստամոքսի եւ լյարդի շրջանում եւ հայտնել է, որ իր մոտ կասկածում են դեղնախտի ախտանիշներ, քանի որ առանձնացրել են մյուս զինծառայողներից, որը հետագայում հերքվել է: Մի քանի օր շարունակ տղան գանգատվել է նաեւ վատ մարսողությունից: Արդյունքում, Հովիկին կրկին տեղափոխել են Վանաձորի զինկոմիսարիատ: Հովիկը շարունակել է գանգատվել ծանր լսողությունից: Նույնիսկ մորն ասել է, որ վիրավորվում է, երբ մյուսները իրեն անվանում են «քյառ»:

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում Հովիկ Կախյանի մոտ 2011 թ-ի սեպտեմբերի 20-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ թարախային մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի սեպտեմբերի 23-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Երկողմանի երկայնակի հարթաթաթություն III աստիճանի, 2-5 մատների մրճիկանման դեֆորմացիա, քայլքի չափավոր խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերի 10-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպոնիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»:

2011 թ-ի դեկտեմբերի 8-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան քրոնիկական թարախային մեզոտիմպանիտ բարդացած, միջին ականջի լորձաթաղանթի հիպերպլագրայով: Կոնդուկտիվ ծանրալսություն 2-րդ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1/առաջին/ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»:

2012 թ-ի հունվարի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Թույլ արտահայտված ռադիկուլոպաթիա Լ5Տ1 անցողիկ ցավային համախտանիշով»:

Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք այնպիսի դեպքի, երբ ՀՀ ՊՆ 175-10 հրամանով առանձին հիվանդությունների դեպքում զինծառայողը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումներով, սակայն հաշվի չի առնվում մի քանի հիվանդությունների համակցությունը:

Չնայած Հովիկ Կախյանի մոր բազմաթիվ նամակներին այն մասին, որ իր որդին բուժման կարիք ունի եւ տվյալ պահին նրա առողջական վիճակը անհամատեղելի է զինված ուժերում զինվորական ծառայութան հետ' Հովիկը ներկայումս գտնվում է զորամասում եւ ամեն անգամ նոր հետազոտություններ են իրականացվում: Արդյունքում Հովիկ Կախյանի առողջական վիճակի հետազոտությունները եւ դրանց վրա հիմնված բուժումները անարդյունավետ են: Հետեւաբար, Հովիկ Կախյանը ի վիճակի չէ շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Գտնում ենք, որ նման վերաբերմունքը զինծառայողի առողջական խնդիրների նկատմամբ կարող է առաջացնել զինծառայողի առողջական վիճակի վատթարացում եւ բացասական հետեւանքներ զինծառայողի կյանքի համար, որի ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պաշտպանական գերատեսչությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել Հովիկ Կախյանի առողջական վիճակի պարզաբանման եւ զինվորական ծառայությունից նրան վաղաժամ զորացրելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված