Վանաձորում հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի տնօրենը
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 15-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում, որը «Թալգրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացն է, կայանված Ford Transit-ի մեջ հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 45 -ամյա Ա. Մ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածը նշված ալրաղացի գործադիր տնօրենն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։