Մեսսին խփել է իր կարիերայի ամենաարագ գոլը
Սպորտ
Արգենտինայի հավաքականը Պեկինում կայացած ընկերական խաղում հաղթել է Ավստրալիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Հաղթողների թվում առանձնացել են Լիոնել Մեսսին և ԳերմանՊեսելյան: Հարկ է նշել, որ Մեսսին խփել է իր կարիերայի ամենաարագ գոլը՝ գրավելով հակառակորդի դարպասը 80-րդ վայրկյանին։
Հունիսի 3-ին Մեսսին վերջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի «Կլերմոնի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվել է հունիսին, նա տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)