53-ամյա Ջենիֆեր Լոպեսը «մերկ» մինի զգեստով նկարահանվել է կոշիկների գովազդում
ԼուսանկարներԵրգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է իր սեփական կոշիկի շարքի գովազդում։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Դեռ մարտին Ջենիֆեր Լոպեսը Revolve-ի հետ հավաքածու է թողարկել։ 53-ամյա երգչուհին տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել մի քանի կերպարով։ Առաջինը «մերկ» վարդագույն մինի զգեստն է, որը նա լրացրել է զանգվածային մատանիով և սանդալներով։ Մյուս կադրերում նա կեցվածք է ընդունել բաց մեջքով գունեղ զգեստով։ Կերպարներից յուրաքանչյուրի համար Ջենիֆեր Լոպեսը կրել է նոր հավաքածուի զույգ կոշիկ։ Jennifer Lopez շարքի կոշիկներն արժեն մոտ 170 դոլար:
Դերասանուհին արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է կոշիկի DSW ապրանքանիշի հետ։