UFC-ի մարտիկ Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ
Սպորտ
Ultimate Fighting Championship–ի (UFC) իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը մեղադրվել է բռնաբարության մեջ, հայտնում է TMZ-ն։
Հունիսի 9-ին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Դենվեր-Մայամի խաղից անմիջապես հետո Դենվերի ոստիկանություն է դիմել մի աղջիկ, որը հայտնել է, որ Մաքգրեգորը փակել է իրեն մարզադաշտի զուգարանում և ստիպել օրալ սեքսով զբաղվել։ Աղջիկը հարվածել է իռլանդացու որովայնին և փախել, երբ վերջինս ցանկացել է սեռական բնույթի այլ բռնի գործողություններ սկսել։
Մաքգրեգորի թիմը հերքում է բոլոր մեղադրանքները:
34-ամյա Մաքգրեգորի վերջին մենամարտը UFC 264 մրցաշարում ամերիկացի Դասթին Պուարյեի հետ մենամարտն էր, հանդիպումն ավարտվեց առաջին ռաունդում, որի արդյունքում իռլանդացին ոտքի կոտրվածք ստացավ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում