83-ամյա Ալ Պաչինոն հայր է դարձել
Այլ83-ամյա ամերիկացի դերասան Ալ Պաչինոն կրկին հայր է դարձել: Երեխայի մայրը 29-ամյա կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահն է, ում հետ արտիստը սիրավեպ է սկսել համաճարակի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ալֆալլահի հղիությունն ուղեկցվել է տհաճ մանրամասներով. իմանալով, որ իր երիտասարդ ընկերուհին գտնվում է հղիության ութերորդ ամսում՝ Պաչինոն կասկածել է, որ ինքն է երեխայի հայրը: Սակայն ԴՆԹ թեստը, ի շոկ տարեց դերասանի, հակառակն է ապացուցել։
Ինչպես հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով ինսայդերներին, երկու ծնողներն էլ «հիացած» են կատարվածով և արդեն նշել են իրենց ընտանիքում համալրումը. չորեքշաբթի օրը նրանց նկատել են Լոս Անջելեսի թանկարժեք ռեստորանում։ Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։
Պապարացիները, մինչդեռ, հրապարակում են զույգի մեքենայի լուսանկարը, որտեղ, ըստ ամենայնի, հետևի մասում երևում է մանկական նստատեղ։