Տեխասում հզոր տորնադոյի հետևանքով` կան զոհեր ու վիրավորներ (լուսանակարներ)
ԼուսանկարներԱՄՆ-ի Տեխասի նահանգում հզոր տորնադոյի հետևանքով՝ 3 մարդ է զոհել, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ տեղական հեռուստաալիքին հղումով, ամենից շատ տուժել է Փերիտոն քաղաքը։ Տորնադոն ավերել է տներ և հեռահաղորդակցության աշտարակներ։ Քաղաքում էլեկտրականություն չկա, հիվանդանոցը գործում է էլեկտրական գեներատորների օգնությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում տորնադոները հազվադեպ չեն: Որոշ եղանակային պայմաններում պտտահողմ է առաջանում: Որպես կանոն՝ տորնադոն ձևավորվում է տարբեր օդային զանգվածների փոխազդեցության արդյունքում՝ տարբեր ջերմաստիճաններով և խոնավությամբ, հաճախ ամպրոպի ժամանակ:
Տորնադոյի ժամանակ քամու արագությունը հասնում է 480 կմ/ժ-ի։ Պատմության մեջ ամենակործանարար տորնադոն տեղի է ունեցել 1925 թվականին՝ ԱՄՆ-ում։ Երևույթը հայտնի է՝ որպես «Մեծ եռապետական տորնադո»։ Դրա արդյունքում՝ մահացել է ավելի քան 700 մարդ, ավերվել են մեծ թվով բնակելի և արտադրական շինություններ։